Պեսկովն անդրադարձել է ՌԴ նախագահի հավանական մասնակցությանը G20-ի գագաթնաժողովին

Բոլոր գործոնները, այդ թվում անվտանգությանը վերաբերող, հաշվի կառնվեն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցության ձևաչափը որոշելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստածրագրին տված հարցազրույցի ժամանակ։

«Մեր մասնակցության ձևաչափը որոշելու համար, հատկապես որ բարձր մակարդակով հրավերը կա, որի համար շնորհակալ ենք առաջիկա գագաթնաժողովի կազմակերպիչ երկրին, հաշվի են առնվելու բոլոր, այդ թվում՝ անվտանգությանն առնչվող գործոնները»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է այցելել G20-ի գագաթնաժողովը. այն կանցկացվի նոյեմբերին, Բալի կղզում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930