Եվրահանձնաժողովը և Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ Կիևին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին
Եվրահանձաժողովը (ԵՀ) եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Կիեւին 500 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ: Այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
«Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան այսօր ստորագրեցին բյուջետային աջակցության նոր ծրագիր 500 միլիոն եվրոյի չափով այն հանձնառությունների շրջանակներում, որոնք հնչեցրել է (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ուրսուլա) ֆոն դեր Լյայենն ապրիլին «Ուկրաինայի աջակցության» արշավի եւ մայիսին Վարշավայում դոնորների բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: