
Թուրքիայում վերջին 24 տարվա ընթացքում ամենաբարձր գնաճն է գրանցվել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TUIK) հրապարակել է 2022թ.-օգոստոսի և տարեկան կտրվածքով գնաճի ցուցանիշները։ Այս մասին հայտնում է artigercek.com-ը:
Հրապարակման համաձայն, եթե օգոստոսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,46 տոկոս, ապա տարեկան կտրվածքով՝ 80,21 տոկոս։
Գրանցված գնաճը կազմում է վերջին 24 տարվա ամենաբարձր ցուցանիշը: