«Մենք հավանություն ենք տալիս Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագրին». Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իրենք հաստատել են Թուրքիայի հետ ավիացիոն համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Որպես կառավարություն՝ մենք հավանություն ենք տվել Թուրքիայի և Իսրայելի միջև ավիացիոն կապեր հաստատելու համաձայնագրին»,- գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ում։

Լապիդը հայտարարել է, որ համաձայնագրով իսրայելական ավիաընկերություններն այժմ կարող են երկկողմանի թռիչքներ իրականացնել Ստամբուլից և Թուրքիայի այլ կետերից։

Մատնանշելով Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Լապիդն ասել է.

«Այս համաձայնագիրը առաջին հերթին օգուտ կբերի իսրայելցի զբոսաշրջիկներին և իսրայելական ավիացիային: Սա նաև կարևոր ռազմավարական քայլ է տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար և էապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հաջորդ քայլը դեսպանների փոխադարձ նշանակումն է»:

Տեսանյութեր

Լրահոս