 
                        Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
 
                                    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր:
Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցերի, վերահաստատել համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկայի ոլորտներում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        