Բաժիններ՝

Ձկնորսանավ է ջրասույզ եղել Չինաստանի արեւելքում

Երկու մարդ է զոհվել, ես մեկը համարվում է անհայտ կորած Չինաստանի Վեյհայ քաղաքի (Շանդունի աեւելյան նահանգ) ջրատարածքում ձկորսանավի ջրասույզ լինելուց հետո: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է «Չժունգո սինվենվան» լրատվական ռեսուրսը: Լրատվական ռեսուրսի տվյալներով՝ նավը ջրասույզ է եղել սեպտեմբերի 4-ին՝ ափից 17 ծովային մղոն հեռավորության վրա:

Վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել նավում գտնված 12 հուգուց իննին: Որոնողական-փրկարարական գործողությանը գործի է դրվել ուղղաթիռ: Ռեսուրսում զետեղված տեսակադրերում երեւում է, թե ինչպես են մարդուն ճոպանով ջրից բարձրացնում ուղղաթիռ: Անհայտ կորածի որոնումը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս