Ուկրաինայում 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում են 28,2 տոկոս
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում է 28,2 տոկոս եւ միջին աշխատավարձը՝ 500 դոլարից (18 508 գրիվնա) փոքր-ինչ պակաս: Այդ մասին հաղորդել է ուկրաինական «Էկոնոմիչեսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբնետի աղբյուներ:
Հուլիսին Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին գործազրկության 35 տոկոս ռեկորդային մակարդակի հասնելու մասին: Այդ ցուցանիշի կրճատում սպասվում է մինչեւ 2022 թվականի վերջը: Նախարարությունում նաեւ սպասում են 2022 թվականի արդյունքերով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատում ավելի քան մեկ երրորդով եւ գների սրընթաց աճ 2023 թվականին: Հրատարակությունում ճշտել են, որ 2023 թվականի արդյունքներով գնաճն, ըստ կանխատեսման, պետք է կազմի 30,6 տոկոս, հուլիսին այն եղել է 22,2 տոկոս:
Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքին, սպասվում է, որ 2023 թվականին այն կհասնի 50 գրիվնայի՝ ընթացիկ 37 գրիվնայի դիմաց, իսկ սպառողական գների ինդեքսը կկազմի 30,6 տոկոս: Ըստ որում հրատարակությունը նշում է, որ, որպես կանոն, կառավարության մակրոկանխատեսումներն իրականանում են բավականին հազվադեպ, դրանք պահանջվում են բացառապես բյուջեում ապագա եկամուտների եւ ծախսերի հաշվարկի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: