Գերմանիան և Թուրքմենստանն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը

Թուրքմենստանում Գերմանիայի նոր դեսպան Միխայել Ուվե Բիրհոֆն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Թուրքմենստանի հետ երկարաժամկետ լայնածավալ համագործակցության ստեղծումը նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի գլխավորությամբ Գերմանիայի և ընդհանուր առմամբ Եվրամիության արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորներից մեկն է։

Կողմերը նշել են, որ Թուրքմենստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են արդյունաբերության տարբեր ոլորտներում, գյուղատնտեսության, բանկային, ինչպես նաև տրանսպորտի և կապի ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս