Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի իսլամիստի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում հանրապետությունում:
ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա:
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 10-ը՝ վերքեր ստացել Մասաչուսեթսի տներում գազի պայթյունների հետեւանքով:
Իսպանական այն քաղաքները, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, սեպտեմբերի 15-ին անցկացնելու են մեծ տոն՝ «Ժառանգության գիշերը»:
Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն բանակցություններում առաջընթացի համար։
«Ցանկացած քննարկում, որը երկրում բացասական զարգացումների մասին է, անդրադառնում է երկրի, իշխանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում: Սակայն նախկին իշխանությունը, այսինքն` ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշխատում է եվրոպական կառույցներում»,- ասաց Զաշտովտը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը կոչ արել ճանաչել այն:
Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները:
Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին:
ԽՄԿԿ Կոմկուսի կենտրոնի նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շատ կարեւոր է համարում Ռուսաստանի դերն աշխարհում եւ կոչ է անում Արեւմուտքին՝ հրաժարվել նրան մեկուսացնելու փորձերից:
Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը:
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից»։
Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը:
«Մանգհութ» գերթայֆունը մոտենում է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը:
ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը հզորության մինչեւ երկրորդ կատեգորիա է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:
Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ:
Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք:
Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար:
Չինաստանում ինը մարդ է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս տեղեկությունը ռուսական «Известия»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։
Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Կատալոնիայի իշխանությունները գործարկել են նոր ավտոբուս, որն ուղեւորներին փոխադրում է առանց վարորդի:
«Գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է»:
Թուրքիայում հերթական անգամ Գերմանիայի քաղաքացի է ազատազրկվել: Գերմանական մամուլի համաձայն՝ անձը, ում անունը չի հրապարակվում, ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեղադրանքով 9 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտվել դեռևս 2017թ. հուլիսին:
Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել է:
Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում է BBC-ին: