ԵԽ պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին
Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Այս մասին պատգամավորը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին տեղեկություն է ստացել նախկին նախագահի մոր՝ Գյուլի Ալասանիայից և Սաակաշվիլիի թիմակից Գիորգի Չալաձեից։
«Ես շարունակում եմ տպավորված մնալ նրանց քաջությամբ և վճռականությամբ», գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։