
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը

Գերմանիան և Եվրոպան պատրաստ են եվրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության որոշմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա հայտնել է, որ Գերմանիայի Հյուսիսային ափին արդեն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, և ընդհանուր առմամբ երկրում գազ են խնայվում:
«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարավորությունները։ Հաջորդ տարվա սկզբին մենք հնարավորություն կունենանք օգտագործել մնացած հարավ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթե դա անհրաժեշտ լինի», – «Bloomberg»-ը մեջբերում է կանցլերի խոսքերը: