
Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, երկրում արտակարգ դրությունը և այդ արտակարգ դրության դեմ պայքարելու համար ընդունված լիազորությունները պետք է շարունակեն գործել 2022 թվականի սեպտեմբերի 14-ից հետո», – ասված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումն ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին ՝ ահաբեկչություններից երեք օր անց: