Բաժիններ՝

Բելգիան հանդես է գալիս ԵՄ-ում ամբողջ գազի, ոչ միայն ռուսական գազի գների առավելագույն նշաձողի օգտին

Բելգիան համաձայն չէ միայն ՌԴ-ից ստացվող գազի գների սահմանափակմանը, քանի որ դա «զուտ քաղաքական» որոշում է, անհրաժետ է գների առավելագույն կետ սահմանել ամբողջ ներմուծվող գազի համար: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն Politico թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Նրա խոսքով՝ գների քննակվող առավելակետը «պետք է ներառի գազի բոլոր տեսակները»:

Դե Կրոոն կարծում է, որ անհրաժեշտ է սահմանել գնի «դինամիկ» սահմանափակում, այսինքն՝ հետեւել այդ էներգակրի արժեքին Ասիայում եւ սահմանել ոչ նվազագույն գինը՝ մատակարարներին չկորցնելու համար:

«Աշխարհի բոլոր թրեյդերները կշարունակեն (գազ) վաճառել Եվոպային, որովհետեւ տակավին կլինի ավելի գրավիչ գին, քան Ասիայում»,- կարծում է նա:

«Միայն ռուսական գազի (գների) սահմանափակումը զուտ քաղաքական նպատակ է»,- նրա հետ համաձայնվել է երկրի Էներգետիկայի նախարար Թիննե Վան դեր Ստրատենը, ում խոսքը նույնպես մեջբերում է Politico-ն: Նա հավելել է, որ այդ որոշման մեջ լրացուցիչ կարեւորություն չի տեսնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս