Չեխիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ
Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք է ստորագրվի: Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում է հանրապետությունում:
«Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



