Բաժիններ՝

Եվրոգոտու պետական պարտքը հասել է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում է ռեցեսիայի, որը դեռ կարելի է կանխել: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

«Պետական պարտքն, իհարկե, աճել է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում է աննշան աճ եւ ցույց է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում է սպառնալ ռեցեսիայով»,- ասել է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930