
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն Սերբիայից պահանջում է ընտրություն կատարել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև

Եվրամիության առաջատար երկրները ԱՄՆ-ի աջակցությամբ Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Վուչիչի խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ արեւմտյան մեծ ուժերը «դժվար զրույցի» ժամանակ հայտարարել են, որ այժմ Եվրոպայում ընթացող հակամարտության ֆոնին բոլոր երկրները պետք է կողմնորոշվեն, թե ում կողմից են մնալու: