Բաժիններ՝

Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Լատվիայի նախագահի և Լեհաստանի վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 9-ին հայտնել է, որ Կիևում հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ:

«Ուրախ եմ Ուկրաինայում տեսնել մեր բարեկամներին՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Լատվիան և Լեհաստանը, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդները մեր պետության կայուն գործընկերներն են»,- այս մասին ասվում է Զելենսկու՝ «Տելեգրամի» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ինչպես սեպտեմբերի 9-ին հաղորդել էր Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետեր Մյուլերը, Մորավեցկու՝ Կիև այցելությունը, ինչպես նաև լեհ ղեկավարների հաճախակի այցելությունները Ուկրաինա մշտապես «քաղաքական ազդանշան են Կրեմլին, և այդ ազդանշանն այս անգամ ևս կուղարկվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս