Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
196 պետությունների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին:
ԱՊՀ-ի յոթ երկրների հատուկ ծառայություններն ահաբեկչական կազմակերպությունների խմբերի գործունեության կասեցման վարժանքներ են անցկացրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կայացած երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ կհամակարգեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը՝ 2015 թվականի համաձայնագրին համապատասխան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը քննարկել են միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտուրը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ 2016 թվականին երկրում անցկացված նախագահական ընտրությունների մասին Մայքլ Մուրի՝ «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական ֆիլմը վարձույթում բնավ էլ այնքան հաջող դեբյուտել, որքան ամերիկացի ռեժիսորի կինոնկարը Ջորջ Բուշ-կրտսերի մասին։
ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Microsoft, Google եւ Amazon Web Services (Amazon ամպային ինտերնետ-ծառայությունների պլատֆորմների ենթակառուցվածքը) ընկերությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են ինովացիոն գլոբալ գործընկերության ստեղծման մասին, որի նպատակը սովի կանխումն է ամբողջ աշխարհում: Այդ մասին ասված է ՀԲ-ի տարածած հայտարարության մեջ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին:
Arpeggio բեռնատար նավը փրկել է ինդոնեզացուն, որը դրեյֆում էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում:
Էրդողանի այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կարող է կայանալ «բավական շուտ»:
Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Լեհաստանի իշխանության դեմ ԵՄ-ի Դատարան գանգատ ներկայացնել երկրում անցկացված դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային:
Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա:
Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:
Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում սեպտեմբերի 23-ին բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ գետն են ընկել երկաթուղային կամրջի փլվելու հետեւանքով:
ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նյու Յորքում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ
Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին:
Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: