
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահները քննարկել են ԿԺԴՀ-ի եւ երկկողմ հարաբերությունների հարցերը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ կայացած հանդիպմանը քննարկել է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցերը: Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 21-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում: «Նախագահ Ջո Բայդենն այսօր հանդիպել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակներում:
Երկու երկրների ղեկավարները հավաստել են ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ դաշինքի ամրապնդման եւ ԿԺԴՀ-ից ծագող սպառնալիքի դեմ պայքարում սերտ համագործակցության ապահովման՝ իրենց հանձնառությունը»,- ասված է հայտարարության մեջ: Նաեւ նախագահները քննարկել ե որոշ հարցերի շուրջ համագործակցությունը, ներառյալ էներգետիկական եւ տնտեսական անվտանգությունը, մատակարարումների շղթաների կայունությունը, համաշխարհային առողջապահությունը եւ կլիմայի փոփոխությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: