Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան

Երկրի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը դեռ սեպտեմբերի 1-ին էր հանդես եկել խորհրդարանում:

Տոկաևը, մասնավորապես, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։

Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930