ՄԱԿ–ում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ըստ ermenihaber.am-ի՝ ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև Հայաստանին։
Էրդողանը ու զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։
«Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա եթե անգամ ստվեր են գցել, միևնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջև հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է։
Տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք անմիջականորեն հետաքրքրում են նաև մեր երկրին, ամենակարճ ժամանակում բացելը կլինի մի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից։