
ԵՄ-ի հարցված բնակիչների երկու երրորդը հարկավոր Է համարում Ուկրաինային հանրակցության մեջ ընդունելը

Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք է ընդունել հանրակցության կազմ: Այսպիսին են հոկտեմբերի 5-ին SՖddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է Բերտելսմանի հիմնադրամի կողմից: Հետազոտությանը մասնակցել է ԵՄ-ի անդամ երկրների շուրջ 12 հազար քաղաքացի. այն անցկացվել է հունիսին:
Մյուսներից ավելի շատ նման հեռանկարը պաշտպանում են Լեհաստանում՝ հարցվածների 84 տոկոսը, ավելի քիչ է Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Այդ երկու երկրներից հարցման մասնակիցների շուրջ 60 տոկոսը հանդես Է եկել Եվրամիությանն Ուկրաինայի միանալու օգտին: Նաեւ եվրոպացիների 60 տոկոսը պաշտպանել Է զենքի մատակարարումները նախկին խորհրդային հանրապետությանը, նման մատակարարումներին մյուսներից ավելի քիչ են հավանություն տալիս Իտալիայում (42 տոկոսը):
Եվրոպացիների 72 տոկոսը դրականորեն է պատասխանել այն հարցին, թե արժե արդյոք, որ Եվրամիությունն ավելի շատ անկախության ձգտի էներգետիկայի բնագավառում, նույնիսկ եթե դա ուղեկցվի գների աճով: Լեհաստանում դրան համաձայն է 80 տոկոսը, Նիդեռլանդներում՝ 66 տոկոսը: Հունիսի վերջին Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային հանրակցությանն անդամակցող երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրել: Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինային այժմ հարկավոր է շատ աշխատել եւ կարեւոր բարեփոխումներ անցկացնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով առաջ շարժելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: