Ինչպես Ուկրաինայի դեպքում դատապարտեցիք ՌԴ-ին, կդատապարտե՞ք Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները. ԵԽ պատգամավորի ուղիղ հարցը Բորելին

«ԵՄ-ն պետք է վերջ դնի իր երկակի մոտեցմանը»,- այս մասին նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկման ընթացքում ասաց ԵԽ շվեդ անդամ Չարլի Վեյմերսը, դիմելով  ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին:

ԵԽ պատգամավորը, ով անտարբեր չէ ռեգիոնալ զարգացումների հանդեպ և ԵԽ-ում մշտապես հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան հարթությունում ծավալվող զարգացումների առնչությամբ, նախօրեին ելույթ է ունեցել ԵԽ-ում և հարցեր ուղղել Բորելին:

Նա իր ելույթի տեսաձայնագրությունը տարածել է թվիթերյան միկրոբլոգի իր էջում՝ գրելով. «Ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինվորներին մահապատժի ենթարկելու սարսափելի կադրերը պետք է նշանակեն ԵՄ «երկկողմանի մոտեցման» (bothsidesism) վերջը»:

Վեյմերսը Բորելին ուղիղ հարց է ուղղել. «Դուք դատապարտեցիք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված վայրագությունները: Կդատապարտե՞ք Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները»։

Ժոզեպ Բորելն այս հարցին պատասխանել է, որ ինքն իրականում քննադատում է ռազմական բոլոր հանցագործությունները,  որտեղ էլ որ դրանք պատահեն ու որ կողմն էլ որ դա իրականացնի:

Տեսանյութեր

Լրահոս