Տոկաեւը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել մեծ կոալիցիայից
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել արտահերթ նախագահական ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի կոալիցիայից։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ընտրությունների գնամ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում»,-Տոկաեւն ասել է Պավլոդարի մարզի հասարակայնության հետ հանդիպմանը:
Դա, նախագահի կարծիքով, «թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը»: Ապրիլի վերջին Տոկաեւը դուրս է եկել “Amanat” (նախկին Nur Otan) կառավարող կուսակցությունից, որը գլխավորել է 2022 թվականի հունվարի վերջին երկրում զանգվածային անկարգություններից հետո:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին: Նոր կանոնների համաձայն, նախագահը կարող է այդ պաշտոնն զբաղեցնել միայն մեկ անգամ, իսկ նախագահական ժամկետը կազմելու է յոթ տարի: Թեկնածուների առաջադրումն սկսվել է սեպտեմբերցի 23-ին եւ տեւելու է մինչեւ հոկտեմբերի 11-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: