Արևմուտքի նպատակը Ռուսաստանի վերացումն է․ Պուտին

Արեւմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Նրանք մի նպատակ ունեն՝ կազմաքանդել նախկին Խորհրդային Միությունը եւ դրա հիմնական մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը,- ընդգծել է ՌԴ ղեկավարը,- Եվ այդ ժամանակ, գուցե, նրանք մեզ ընդունեն, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք, բայց միայն յուրաքանչյուր մասն առանձին»:

ՌԴ նախագահի խոսքով, նույնիսկ նման «ընդունումը» կլինի միայն այն բանի համար, որ մասնատված մասերը բռնագրավեն, դրանք վերահսկեն։

Պուտինը նաեւ նշել է, որ այս ֆոնին Մոսկվան հաշվի է առնում ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների ներուժը, այդ թվում՝ միջուկային։

ՌԴ նախագահը հավելել է, որ Սպիտակ տան հայտարարած հակառուսական պայքարում ներգրավված ԱՄՆ արբանյակները չեն գիտակցում Վաշինգտոնի եսասիրական մտադրությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728