
Ուկրաինան հայտնել է Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի գնդակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Օդեսա քաղաքը և դրա մերձակայքը արդեն երրորդ գիշերն է՝ ենթարկվել են հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հարձակման են ենթարկվել նաև Նիկոլաև և Սումի քաղաքները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ ռուսական ուժերն Օդեսայի և Նիկոլաևի ուղղությամբ արձակել են 19 թևավոր հրթիռներ և 19 կամիկաձե ԱԹՍ-ներ։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ ուկրաինական ուժերը ոչնչացրել են օդային 18 թիրախ։
Ինչպես հաղորդում է РБК-Украина լրատվամիջոցը, Օդեսայում ռուսական ուժերի հարվածների հետևանքով 4 մարդ է վիրավորվել, քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել։
Պարբերականը նշում է, որ Նիկոլաևին հասցված հարվածների հետևանքով 19 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 5 երեխա։ Շրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ կան զոհեր, սակայն նրանց հստակ թիվը չի նշել։ Վնասվել է առնվազն 5 բազմաբնակարան շենք, 15 ավտոտնակ, տեղի են ունեցել փլուզումներ։
Իսկ Սումի քաղաքում և Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են շենքեր։