Բաժիններ՝

Ղրիմի իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից դեռահասի զոհվելու մասին

Ղրիմի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարքի հարվածի զոհ է դարձել դեռահաս աղջիկ, վնասվել են նաև շենքեր։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ղրիմի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է չորս վարչական շենք։ … Ցավոք, (հարձակումն) առանց զոհերի չանցավ․ դեռահաս աղջիկ է զոհվել», – գրել է նա իր Telegram ալիքում։

Ակսյոնովը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և խոստացել ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

Ղրիմում և Սևաստոպոլում գործում է ահաբեկչական վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ, ինչպես նաև միջին մակարդակի արձագանքման ռեժիմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31