
Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մոտ 51 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներդրումներ ներգրավելու նպատակով դեպի Պարսից ծոցի երկրներ շրջագայությունը ավարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ (ԱՄԷ) ստորագրված մոտ 51 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի Կապի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև ստորագրվել է 50,7 միլիարդ դոլարի պայմանագրեր։
Տեղեկության համաձայն՝ պայմանագիրը ներառում է էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, ֆինանսների, առողջապահության, պարենի, զբոսաշրջության, անշարժ գույքի, շինարարության, պաշտպանական արդյունաբերության, արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտները։
Ըստ այդմ՝ երկու երկրների միջեւ ստորագրվել է 14 նոր փաստաթուղթ։