Մարիա Զախարովան՝ Արցախ օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնելու մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի Զախարովային այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հարց ուղղեց սովի ճիրաններում հայտնված արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն ուղարկելու մասին.

– Մենք տեսնում ենք՝ Ադրբեջանն անտեսում է Ռուսաստանի կոչերը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Կա՞ն արդյոք միջանցքը բացելու այլ մեխանիզմներ, կոչերից բացի, որովհետև Բաքուն դրանք չի լսում: Եվ, մասնավորապես, հնարավո՞ր է Արցախ մատակարարումներ իրականացնել ուղղաթիռներով կամ ինքնաթիռներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում կան խաղաղապահներ:

– Մենք բոլոր կողմերի հետ ենք աշխատում և ոչ միայն՝ հանրային հարթության մեջ: Ինչ վերաբերում է հումանիտար օգնություն հասցնելուն, ինչպես հասկանում ենք, միջազգային հանրության տարբեր երկրներ մշակում են այդ հարցի լուծման տարբերակներ:

– Դուք նկատի ունեք Աղդամո՞վ, ինչպես եվրոպացիներն են առաջարկում:

Կարդացեք նաև

– Ես դա չեմ կոնկրետացնում: Եթե կոնկրետացնելու անհրաժեշտություն կա, կճշտեմ փորձագետներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս