Երևանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյա

Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,-նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031