Բաժիններ՝

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարի

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2023 թվականի վերջը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտվել են: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է իրականացնել այս տարի»,- ասված է ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվել է, որ նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց միջազգային համագործակցության, տեխնիկական, մաքսային-սակագնային կարգավորման և այլնի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս