Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին

Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և անհրաժեշտ է ապահովել, որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ այցելելիս։

«Այս կողմից մենք տեսանք շատ բեռնատարներ, որոնցում ջուր, վառելիք, դեղորայք, սնունդ էր: Այդ ամենը մարդկանց անհրաժեշտ մյուս կողմում: Մենք պետք է նրանց հասցնենք այդ ամենը որքան հնարավոր է արագ»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ վերջերս Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ թույլատրվելու է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։ «Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև կա համաձայնություն, ինչը հնարավոր է դարձնում այդ նախաձեռնությունը։ Բայց հայտարարություններն արվել են որոշ պայմաններով և որոշակի սահմանափակումներով: Եվ հիմա մենք ակտիվորեն ներգրավված ենք բոլոր կողմերի հետ վարվող բանակցություններում, որպեսզի համոզվենք, որ կարող ենք պարզել պայմանները և օգնությունը մարդկանց հասցնել հնարավորինս արագ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս