Բաժիններ՝

Չինաստանը ՄԱԿ-ին կոչ Է արել Մերձավոր Արեւելքի հարցով մասշտաբային գագաթնաժողով գումարել

Մերձավոր Արևելքի հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ծյունը ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղ համաժողով հրավիրել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքերը մեջբերվում են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:

«Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է նպաստի խաղաղության միջազգային ավելի հեղինակավոր, ավելի ազդեցիկ և ավելի մասշտաբային համաժողովի շուտափույթ գումարմանը»,- ասել է նա:

Չինացի դիվանագետը նշել է, որ հակամարտության սրումը պաղեստինյան հարցի անտեսման անթույլատրելիության ապացույցն է: Նա ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության փակ շրջանակից ելք կարող է դառնալ վերադարձը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին և անկախ պաղեստինյան պետության ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031