
Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հարվածների պատճառով տարհանելու է Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող ևս 14 բնակավայրի բնակիչներին

Իսրայելի իշխանությունները տարհանելու են երկրի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող ևս 14 բնակավայրի բնակիչներին, հայտնում է The Times of Israel-ը։
Դա պայմանավորված է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և պաղեստինյան դաշնակիցների կողմից վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկնվող հրթիռային և արկային հարձակումների ֆոնին:
Տարհանման ծրագիրը հաստատվել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից։