Բայրամովը մեկնել է Իրան՝ «3+3» ձեւաչափով հանդիպմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի այն հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակում։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, «3+3» ձեւաչափով հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Հարավային Կովկասում եւ համագործակցության հարցերը։ Քննարկումների գլխավոր թեման կդառնան խաղաղ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031