ԱՄՆ նախագահը և Հռոմի պապը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը Իսրայելի և պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման միջև, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հաղորդման համաձայն, զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանում էսկալացիան կանխելու և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու համար աշխատելու անհրաժեշտությունը»։

Վատիկանը հայտնել է, որ հեռախոսազրույցը, որը տևել է մոտ 20 րոպե, «կենտրոնացել է աշխարհում տիրող կոնֆլիկտային իրավիճակների և խաղաղության ուղիների բացահայտման անհրաժեշտության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031