
Ղրիմի կամուրջը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար

Ղրիմի կամրջի վրա ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կամրջի մոտակայքում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնի Telegram-ալիքին։
Պատճառը չի նշվում։ Միևնույն ժամանակ, կամրջի վրա և զննման գոտում գտնվող բոլոր մարդկանց կոչ են արել հանգստություն պահպանել և հետևել տրանսպորտային անվտանգության աշխատակիցների ցուցումներին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փակվելուց 30 րոպե անց երթևեկությունը կամրջով վերականգնվել է։