Բաժիններ՝

Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը` ամփոփելով բանակցությունների արդյունքները։

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են իրադարձություններն Իսրայելում և Գազայի հատվածում»,- նշել են Սպիտակ տանը։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ Բայդենը ողջունել է մարդասիրական օգնության երկու շարասյուների ուղարկումը, որոնք հատել են Գազայի հետ սահմանը, պարենը բաշխվում է կարիքավոր պաղեստինցիներին։ «Ղեկավարները հաստատել են, որ այս կարևոր օգնության առաքումը Գազա կշարունակվի», – հավելել են Սպիտակ տանը:

Նշվում է, որ Բայդենը երախտագիտություն է հայտնել Իսրայելին երկու ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին ազատելու շարունակական ջանքերը։

Բայդենն ու Նեթանյահուն պայմանավորվել են պահպանել սերտ շփումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031