
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան առաջին անգամ համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան առաջին անգամ համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել, հայտնում է Yonhap գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցել են ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչ և երեք երկրների F-15K և F-16 կործանիչներ։ Դրանք իրականացվում են Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և Ճապոնիայի առաջնորդների պաշտ՝ Քեմփ Դեյվիդում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Ավելի վաղ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը առաջին բանակցություններն է անցկացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ՝ քննարկելով Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին արձագանքելու և համագործակցության ամրապնդման հարցերը, հայտնում է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։