Ադրբեջանական գնդակոծությունից 13-ամյա Մկոյի մարմնում 200 բեկոր է մնացել, 16-ամյա եղբայրն էլ սպանվել է․ նրանք ահաբեկիչներ չէին․ Սնելի պատասխանը՝ ադրբեջանցիներին. Լուսանկարներ

Լրագրող Լինդսի Սնելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական հանրույթի այն պնդումներին, թե Ադրբեջանը հարձակվել է միայն ահաբեկչների վրա։

Նա հրապարակել է 13-ամյա տղայի լուսանկարը՝ կից գրելով. «Անցած ամիս Մարտակերտի վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով 13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել և կոլոստոմիկ պարկ։ Նա ահաբեկիչ չէ։ Նրա 16-ամյա եղբայրը, ով նույնպես ահաբեկիչ չէ, սպանվել է»։

Ավելի վաղ նա կրկին անդրադարձել էր այս ընտանիքին՝ գրելով․«Գոհար Գրիգորյանը պարագաներ էր հավաքում ապաստարան գնալու համար, երբ Ադրբեջանը գնդակոծեց Մարտակերտի նրա տունը։ Ինչպես նա, այնպես էլ իր 13-ամյա որդին ծանր վիրավորվել են, իսկ 16-ամյա որդուն սպանել են։ Ադրբեջանը որևէ հետևանք չի կրել Լեռնային Ղարաբաղում իր սանձազերծած սարսափների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031