The Washington Post. ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում հրաժարվել Գազա ցամաքային ներխուժումից
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում հրաժարվել Գազա ցամաքային ներխուժումից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը Իսրայելին կոչ է անում վերաիմաստավորել Գազայի հատվածում խոշոր ցամաքային հարձակման իր ծրագրերը և փոխարենը ընտրել «վիրահատական» գործողություն՝ օգտագործելով օդուժը և հատուկ նշանակության ուժերը՝ ճշգրիտ հարվածներ հասցնելու ՀԱՄԱՍ-ի կարևորագույն օբյեկտներին և ենթակառուցվածքներին:
Այս մասին հայտնել են քննարկումներին տեղյակ հինգ ամերիկացի պաշտոնյաներ, հաղորդում է պարբերականը։