Լյուիսթոնում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել
Մեն նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսը հաստատել է, որ ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել։ Ինչպես տեղեկանում ենք «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունից , 40-ամյա Ռոբերտ Քարդի մարմինը գտել են հարևան Լիսբոն քաղաքում։ Նա ինքնասպան է եղել։
Հրաձգության դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Քարդը, զինված օպտիկական նշանառությամբ գրոհային հրացանով, ներխուժել է ռեստորան և բոուլինգ ակումբ և կրակ բացել այցելուների վրա: Իրավապահների տեղեկություններով ՝ հանցագործը կրակ է բացել երեք վայրում ՝ ռեստորանում, խանութում և զվարճանքի կենտրոնում։ Զոհվել է 18 մարդ, ևս 13-ը վիրավորվել։ Նրանցից ամենաերիտասարդը 14 տարեկան էր, ավագը՝ 76։