
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։
Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։
Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։