Բաժիններ՝

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր զոհվել է 24 լրագրող

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում էսկալացիայի սկզբից ի վեր առնվազն 24 լրագրող է զոհվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

«Հոկտեմբերի 26-ի դրությամբ առնվազն 24 լրագրողներ են համալրել երկու կողմերից ավելի քան 7 հազար զոհվածների ցուցակը»,- ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ։

24 լրագրողներից 20-ը պաղեստինցի են, 3-ը՝ իսրայելացի, 1-ը՝ լիբանանցի։ Զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակից վիրավորվել է, ևս երեքը համարվում է անհետ կորած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս