«Թուրքիայի և Գերմանիայի միջև առևտրի ծավալները ռեկորդային են». գերմանացի նախարար
Գերմանիայի կանցլերի տեղակալ և տնտեսության ու կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ավանդաբար ուժեղ են, իսկ առևտրի ծավալները ռեկորդային և հավելել , որ Թուրքիայում ավելի քան 100 տարի գործում են որոշ գերմանական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաբեքը մասնավորապես նշել է, որ թուրք նախարարի հետ քննարկել են այն հարցը, թե ինչպես բարելավել Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործող մաքսային միության աշխատանքը հատկապես այն դեպքում, երբ դեռևս այն լավ չի գործում և երկրոր՝ ինչպես կարող են այն զարգացնել։
Միևնույն ժամանակ նախարարը անդրադարձել է կանաչ տեխնոլոգիաների և էներգիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև նշել, որ որոշ ռեսուրսներ կարող են օգտագործվել այնսպիսի ոլորտներում, ինչպիսին է էներգիայի փոխակերպումը։ Գերմանացի նախարարի խոսքով՝ պատվիրակության մեծ մասը մասնագիտացված է այդ ոլորտում։
Նրա կարծիքով՝ այս նախագծերի և տնտեսական առևտրային հարաբերությունների ինտենսիվացմանն ուղղված կոնկրետ մոտեցումներն այս շրջանում ավելի քան երբևէ հրատապ են։
«Անմիջապես Թուրքիայի և Գերմանիայի շուրջ պատերազմ է ընթանում։ Մենք պետք է մեր ջանքերը ներդնենք՝ ավելի շատ խոսելով և հարաբերություններն ինտենսիվացնելով։ Դրա համար պետք է աշխատենք»,-ասել է Հաբեքը։