Բաժիններ՝

Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա

Իսրայելը Գազայի հարավային հատվածում թույլ կտա մտնել սննդով, խմելու ջրով և դեղորայքով բեռնված լրացուցիչ բեռնատարներ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին:

«Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել սննդով, խմելու ջրով և դեղորայքով բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Նա, ով կհայտնվի անվտանգ տարածքում, կստանա սնունդ, ջուր և դեղորայք»,-ասաց նա։

Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031