Բաժիններ՝

Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը

Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:

Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս