ԱՄՆ-ն հայտարարել է մոտ 900 զինծառայողների Մերձավոր Արևելք ուղարկելու մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկում ևս մոտ 900 զինծառայողների՝ հիմնականում հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի օպերատորների։
Այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։
«Ես կարող եմ հաստատել, որ Մերձավոր Արևելքում ուժերի տեղաբաշխման մասին մեր նախնական հայտարարությունից ի վեր մոտավորապես ևս 900 լրացուցիչ զինծառայողներ են ուղարկվել կամ ներկայումս հասցվում են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», – ասել է նա:
Ռայդերը պարզաբանել է, որ նրանք հիմնականում հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի օպերատորներ են։
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք չեն մեկնի Իսրայել»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Ռայդերը հրաժարվել է ասել, թե հատկապես որտեղ կտեղաբաշխվեն այդ զինվորականները: