
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է հրադադար հաստատել պատանդներին ազատելու դիմաց․ Al Arabiya

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ անուղղակի բանակցությունների ընթացքում առաջարկել է հրադադար հաստատել բոլոր պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները վերադարձնելու դիմաց, որը մերժվել է: Այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Բացի այդ, ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, ՀԱՄԱՍ-ը տևական զինադադար է պահանջել՝ որպես պայման Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար: Իսրայելի իշխանությունները ևս մերժել են տևական հրադադարի պահանջը։
Ավելի վաղ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։