ԵՄ-ն նախազգուշացրել է Վրաստանին

ԵՄ հանձնաժողովը նամակներ է ուղարկել Վրաստանի կառավարությանը, նախազգուշացնելով, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը կարող է դադարեցվել, եթե երկիրը չկարողանա կատարել հիմնական առաջարկությունները:

ԵՄ-ն հետևյալ 8 առաջարկություն է արել Վրաստանի իշխանությանը՝

1․ Ապահովել և պահպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ներառյալ միավորումների, հավաքների և խոսքի ազատությունները, անձնական կյանքի իրավունքը, հասարակական գործերին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև խտրականության արգելքը։

2․ Խուսափել և չեղյալ համարել ցանկացած օրենսդրություն, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հակասել խտրականության արգելքի սկզբունքին և հակասել եվրոպական և միջազգային չափանիշներին: Մասնավորապես, չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

3․ Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը ԵՄ վիզայի պահանջ ունեցող երրորդ երկրների ցանկին, մասնավորապես՝ ԵՄ-ի համար անկանոն միգրացիա կամ անվտանգության ռիսկեր ներկայացնող երկրների վերաբերյալ։

4․ Ակտիվացնել անհիմն ապաստանի դիմումների և ԵՄ անդամ պետություններում անկանոն մնալու խնդիրը լուծելու գործողությունները, ինչպիսիք են՝ համապատասխան միգրանտների պրոֆիլներին ուղղված անվիզա ռեժիմի վերաբերյալ տեղեկատվական արշավները և սահմանային ստուգումների խստացումը։

5․ Ստեղծել Ակտիվների վերականգնման գրասենյակ և Ակտիվների կառավարման գրասենյակ և շարունակել ջանքերը ակտիվների հայտնաբերման, սառեցման, կառավարման, բռնագրավման և օտարման ուղղությամբ։

6․ Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ ապահովելով դրանց իրականացման համար բավարար ռեսուրսներ և հատուկ ուշադրություն դարձնել բարձր մակարդակի կոռուպցիայի գործերի քննությանը, հետապնդմանը և դատաքննությանը։

7․ Փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքում՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները։

8․ Համապատասխանեցնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը ԵՄ օրենսդրությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031